Սիրիայի կառավարամետ ուժերը մտել են Աֆրինի շրջան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i84861-Սիրիայի_կառավարամետ_ուժերը_մտել_են_Աֆրինի_շրջան
Սիրիայի կառավարամետ ուժերը մտել են քրդաբնակ Աֆրինի շրջան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2018 07:21 Asia/Tehran
  • Սիրիայի կառավարամետ ուժերը մտել են Աֆրինի շրջան

Սիրիայի կառավարամետ ուժերը մտել են քրդաբնակ Աֆրինի շրջան:

 Քրդերի «Ժողովրդական պաշտպանության ուժերը» երեկ հայտարարել էին, որ Սիրիայի կառավարությունը զինվորական ստորաբաժանումներ է ուղարկել Աֆրին, որոնք պետք է տեղակայվեն Թուրքիայի հետ սահմանին և հետ մղեն թուրքական բանակի հարձակումը: Թուրքական ուժերն ի պատասխան ռմբակոծել են Սիրիայի կառավարամետ ուժերին Աֆրինում: Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, սիրիական ուժերը հետ են քաշվել նախազգուշացնող կրակոցներից հետո:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիան երկու կողմից սկսել է տանկեր և հատուկ նշանակության ստորաբաժանումներ մտցնել Սիրիայի քրդերի վերահսկած Աֆրինի շրջան։ Առայժմ ցամաքային հիմնական ուժը կազմում են Թուրքիայի վերահսկած զինյալ խմբավորումների ուժերը։

Թուքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարում է, որ գործողությունը լինելու է 4 փուլով, որի վերջնական նպատակը Աֆրինում 30 կմ խորությամբ «անվտանգության գոտու» ձևավոումն է։

Թուրքական պետական «Անադոլու» գործակալության տվյալներով՝ «Ձիթենու ճյուղ»կոչվող ռազմագործողության երկրորդ օրում՝ հունվարի 21-ին, Թուրքիայի զինուժը շարունակում է օդային հարվածներ հասցնել Աֆրինում քրդերի դիրքերին, իսկ արդեն Աֆրինի տարածք ներխուժել են «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինյալ խմբավորման անդամները։

Ռուսներն ու ամերիկացիները դեմ չեն քրդերի ինքնավարությանը, սակայն դրան դեմ է Ասադի ռեժիմը և հատկապես Թուրքիան, հասկանալի պատճառներով: Միաժամանակ , թե Մոսկվան, և թե Վաշինգտոնը ուզում են իրենց հարաբերությունները չփչացնեն Անկարայի հետ, միաժամանակ սիրաշահելով նաև քրդերին:

zham.am/