Սիոնիստները դեմ են Բենիամին Նեթանայահուի գործունեության շարունակմանը
Վերջերս անցկացված մի սոցհարցման արդյունքների համաձայն, օկուպացված Պաղեստինի բնակիչների շուրջ 50 տոկոսը համոզված է, որ կաշառակերության պատճառով, Բենիամին Նեթանյահուն պետք է հրաժարվի իր պաշտոնից:
ԻՌՆԱ-ի հղորդմամբ, Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը վերջերս սկսել է հետաքննություններ անցկացնել «4000» կոչվող դատական գործով, որով Սիոնիստական ռեժիմի վարչապետը մեղադրվում է Բեզեք ընկերության սեփականատեր Շաուլ Ալ-Վիչին մի քանի միլիոն դոլարի վարկեր տրամադրելու մեջ, որպեսզի «Վալելա» լրատվական գործակալությունը լրատվական դաշտում հովանավորի վարչապետին ու նրա ընտանիքի անդամներին:
«Արաբ-48» կայքի հաղորդմամբ, սոցհարցման արդյունքների համաձայն իսրայեացիների ավելի քան 40 տոկոսը պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել: Նրանց 36 տոկոսը համոզված է, որ ընտրությունների անցկացումը Իսրայելի խնդիրների լուծման ելքը չէ:
Միևնույն ժամանակ, այն բանից հետո, երբ սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը այդ ռեժիմի դատախազից պահանջել է կաշառակերության պատճառով պաշտոնապես մեսադրանք ներկայացնել վարչապետի դեմ, հարյուրավոր անձինք համախմբվելով նրա տան դիմաց, պահանջել են որպեսզի Նեթանյահուն հրաժարվի վարչապետի պաշտոնից: