Դավութօղլուն ընդունել է Ջո Բայդենին
Հունվար 23, 2016 13:56 Asia/Tehran
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Դոլմաբահչեի իր նստավայրում ընդունել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հանդիպումն անցել է լրագրողների համար դռնփակ: Մասնակցում են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն և Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը:
orer.am
23/1/2016
Պիտակ