Բաշար Ալ-Ջաաֆարի.«Արևելյան Ղութայում իրավիճակը Հալեպի նման է լինելու»
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ՝ Բաշար Ալ-Ջաաֆարին ասել է.«Արևելյան Ղութայում երկրի բանակայիններն ահաբեկիչների համար դժոխք են ստեղծել և այդ տարածքում իրավիճակը Հալեպի նման է լինելու»:
«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը, կարևորելով Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի շարունակվելը, Բաշար Ալ-Ջաաֆարին ասել է.«Սիրիայի բանակն այն պայմաններում է փորձում Դամասկոսի Արևելյան Ղութայում վերջ դնել ահաբեկչությանը, երբ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Բրիտանիան շարունակում են հովանավորել ահաբեկիչներին»:
Նշելով, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշ անդամներ վտանգում են Սիրիայի քաղաքացիների կյանքը, Բաշար Ալ-Ջաաֆարին ասել է.«Արևելյան Ղութայում ահաբեկիչներին հովանավորելու համար Դամասկոսում ութ միլիոն սիրիացիների կյանքը վտանգելն անընդունելի է»:
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ ՄԱԿ-ը Սիրիայում ահաբեկչությունը հովանավորելու իր դիրքորոշումներով բարոյական ու մասնագիտական ճգնաժամ է դիմագրավում:
Ահաբեկիչներն Արևելյան Ղութայում և այդ տարածքից արկեր են նետում Դամասկոսի բնակելի շրջանների ուղղությամբ, սպանելով ու վիրավորելուվ մեծ թվով սիրիացիների: