ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի համատեղ զորավարժությունը
Սիոնիստական ռեժիմի բանակի հետ համատեղ զորավարժություն անցկացնելու համար ԱՄՆ-ի զորամիավորները տեղակայվել են օկուպացված Պաղեստինի հարավային շրջանում: Այդ մասին տեղեկացնում են սիոնիստական աղբյուրները:
Տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի իմպերիալիստական ծրագրերի նոր փուլի սկսվելու հետ միաժամանակ ընդլայնվել են ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի հարաբերությունները, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն կանաչ ազդանշան է ցույց տալիս Սիոնիստական ռեժիմին տարածաշրջանում բռնությունների նոր ալիք նախաձեռնելու համար:
Սիոնիստական «Ռիշետքան» կայքի հաղորդմամբ՝ հրթիռանետման ու հակահրթիռային պատրիոտ համակարգեր ունեցող ավելի քան 14 ամերիկյան ռազմական բեռնատարներ կայանված են Պաղեստինի հարավային շրջանում՝ այդ զորավարժությանը մասնակցելու համար:
Հիշյալ զորավարժությունը մեկնարկելու է 2018թ. մարտի 4-ին ու տևելու է 11 օր: Զորավարժությանը մասնակցելու են 2500-ական ամերիկացի և սիոնիստ զորայիններ: