ՀԱՄԱՍ-ը հակադարձել է Երուսաղեմում Սիոնիստական ռեժիմի ֆինանսական նոր քաղաքականությանը
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) Երուսաղեմի եկեղեցիների համար հարկ սահմանելը բնութագրել է որպես «վտանգ սրբությունների նկատմամբ» :
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի երեկոյան, հաղորդագրություն հրապարակելով, ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ եկեղեցիների համար հարկեր սահմանելու Իսրայելի քաղաքականությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումների և պաղեստինցիների դեմ նրա կառավարության քաղաքականությունների հետևանքն է :
Հայտարարելով, որ Երուսաղեմի եկեղեցիների և մյուս սրբավայրերի համար հարկեր սահմանելը վկայում է մուսուլմանների ու քրիստոնյաների սրբություների և Պաղեստինի ժողովրդի հետ Իսրայելի պատերազմի շարունակության մասին, ՀԱՄԱՍ-ը պահանջել է Սիոնիստական ռեժիմի հակապաղեստինյան սադրաննքներին դիմագրավելու նպատակով, սաստկացնել Երուսաղեմի ինթիֆադան:
Ի նշան բողոքի Սիոնիստական ռեժիմի վերջերս ընդունած որոշման դեմ, Երուսաղեմում գտնվող Սուրբ Հարության տաճարը, որտեղ որոշ աղբյուրների համաձայն գտնվում է Քրիստոսի գերեզմանը, փակ է լինելու զբոսաշրջիկների և աղոթքի համար այնտեղ եկող քրիստոնյաների համար: