Լավրով. «Ահաբեկչական խմբերը Սիրիայում հրադադարի կողմերի մեջ չեն ընդգրկվում»
Ռուսաստանի ԱԳ նախարարը նշել է. «Ահաբեկչական «Ահրար Ալ-Շամ» և «Ջեյշ Օլ Էսլամ» խմբերը Սիրիայում հրադադարի կողմեր չեն համարվում ՝ «Ալ-Նոսրա»-ի հետ համագործակցելու պտճառով»:
«Ռուսիա Ալ-Յոմ» գործակալության փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը Սերգեյ Լավրովն ասել է. «Հրադադարի ռեժիմը չի տարածվում ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվող ռազմական գործողությունների վրա»:
Ռուսական կործանիչներով ահաբեկիչների դեմ պայքարը չի ընդգրկվում Արևելյան Ղութայում հաստատված հրադադարի պայմանների մեջ:
«Սիրիայում քիմիական զենքերի կիրառման մասին նոր շշուկները տարածվում են հրադադարի համաձայնությունը տապալելու նպատակով». ավելացրել է Լավրովը:
Ըստ ՌԴ ԱԳ նախարարի՝ Վաշինգտոնը պետք է բացատրություն ներկայացնի իր քայլերի մասին, որոնց պատճառով խախտվել է Սիրիայի տարածքային ամբողջականությունը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շաբաթ օրն ընդունել է Սիրիայում 30-օրյա հրադադարի հաստատման մասին բանաձև, ըստ որի ողջ Սիրիայում մեկ ամսյա հրադադար է հաստատվելու:
Բանաձևում նշվում է, որ հրադադարի ռեժիմը չի տարածվում «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ալ-Նուսրա» և «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվող ռազմական գործողությունների վրա: