Սիրիայի Արևելյան Ղութայում մեկնարկել է 5-ժամյա հրադադարը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i85475-Սիրիայի_Արևելյան_Ղութայում_մեկնարկել_է_5_ժամյա_հրադադարը
Սիրիական աղբյուրները տեղեկացրել են ,որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Արևելյան Ղութա արվարձանում մեկնարկել է օրական 5-ժամյա հրադադարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2018 14:45 Asia/Tehran
  • Սիրիայի Արևելյան Ղութայում մեկնարկել է 5-ժամյա հրադադարը

Սիրիական աղբյուրները տեղեկացրել են ,որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Արևելյան Ղութա արվարձանում մեկնարկել է օրական 5-ժամյա հրադադարը:

Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայեց դադարեցնել Դամասկոսի Արևելյան Ղութա արվարձանի դեմ իրականացվող հարձակումները և մարդասիրական անցուղի ստեղծել՝ այդ բնակիչներին այդ շրջանից դուրս բերելու համար:

Հղում անելով «Ալ-Էթեջահ» հեռուստաընկերությանը, «Երիտասարդ լրագրողների ակումբ»-ը հաղորդել է,որ Արևելյան Ղութայում խաղաղ բնակիչների կոտորածը կանխելու նպատակով, ամեն օր առավոտյան ժամը 9-ից մինչև կեսօրից հետո ժամը 2-ը, այդ տարածքում հրադադար է հասատատվում :

Դա այն դեպքում, երբ զինված խմբերը կրակում են այն անցուղիների ուղղությամբ, որտեղից խաղաղ բնակիչներին  դուրս են բերում: 

Շաբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունեց  Սիրիայի տարածքում 30-օրյա հրադադարի ռեժիմ սահմանելու և հետագա մարդասիրական գործողություններ իրականացնելու մասին բանաձև: