ԱՄՆ-ն ձգտում է շարունակել Սիրիայում ռազմական ներկայությունը
Հակառակ Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի լուծարման կապակցությամբ Դամասկոսի պահանջին, ԱՄՆ-ն ձգտում է շարունակել այդ երկրում իր ռազմական ներկայությունը:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Էրիկա Չիվսանվբ ասել է. «Սիրիայից ԱՄՆ-ի զորայինների հեռանալու թվականը կորոշվի, նկատի առնելով անհրաժեշտությունները, ոչ թե հստակ ժամանակացույցի հիման վրա»:
Չիվսանվը Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն արդարացնելու համար և անտեսելով այդ ներկայությունն անօրինական ու չհամադրված լինելու Դամասկոսի հայտարարությունը, նշել է. «ԱՄՆ-ն ցանկանում է անվտանգություն ու կայունություն հաստատել Սիրիայում և վերջ տալ այդ երկրի ժողովրդի տառապանքներին ու խնդիրներին»:
Ամերիկյան կոալիցիան մինչ այսօր Սիրիայի Դեյ-էլ-Զոր, Ալ-Ռաքքա և Հալեպ նահանգներում հրի ու սրի է քաշել բազմաթիվ սիրիացիների:
Սիրիայի կառավարությունը միևնույն ժամանակ հայտարարել է, որ Արևելյան Ղութայում տեղակայված ահաբեկչական խմբերը Սիրիայի բանակին մեղադրելու նպատակով, այդ տարածքում քիմիական զենքերից օգտվելու հրահանգ են ստացել:
Սիրիայի պաշտպանության նախարարությունն ընդգծել է. «ԱՄՆ-ն, Բրիտանիան ու արևմտյան մի շարք այլ երկրներ, Արևելյան Ղութայում տեղակայված ահաբեկչական խմբերից, այդ թվում Ջեբհաթ-ալ-Նուսրայից պահանջել են Սիրիայի բանակի հետ բախման գծերի մերձակայքում թունավոր նյութեր օգտագործել սիրիացի խաղաղ քաղաքացիների դեմ, որպեսզի նրանք կարողանան Սիրիայի կառավարության դեմ նոր մեղադրանք առաջադրել:
Արևելյան Ղութան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում գտնվող ռազմավարական տարածք է, որը Սիրիայի բանակը մտադիր է մաքրել ահաբեկիչների ներկայությունից: Ահաբեկիչներն ամեն օր Արևելյան Ղութայից թնդանոթի արկերով ու հրթիռներով թիրախ են դարձնում Սիրիայի քաղաքացիներին: