Սիրիայում շուրջ 400 մարդ մեկ օրում իրենց տներն է վերադարձել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i85805-Սիրիայում_շուրջ_400_մարդ_մեկ_օրում_իրենց_տներն_է_վերադարձել
Սիրիայում մեկ օրում իրենց տներն է վերադարձել 378 մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2018 06:20 Asia/Tehran
  • Սիրիայում շուրջ 400 մարդ մեկ օրում իրենց տներն է վերադարձել

Սիրիայում մեկ օրում իրենց տներն է վերադարձել 378 մարդ:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն:

«Շարունակվում է փախստականների և տեղահանված անձանց վերադարձը նախկին բնակավայրեր: Վերջին մեկ օրում Հոմս, Դամասկոս և Դեր Զոր նահանգներում իրենց տներն է վերադարձել 378 մարդ», - ասել է գեներալ-մայորը:
Եվտուշենկոն ընդգծել է, որ շուրջ 2 տոննա սննդամթերք և խմելու ջուր է հասցվել Հալեպ և Դեր Զոր նահանգների բնակավայրեր:
Նրա խոսքով՝ ռուս ռազմական բժիշկները բուժօգնություն են ցույց տվել 67 սիրիացու, այդ թվում՝ 22 երեխայի:

Tert.am