Իսրայելը շարունակում է Թուրքիայի հետ բանակցել ԵՄ գազ մատակարարելու շուրջ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i86171-Իսրայելը_շարունակում_է_Թուրքիայի_հետ_բանակցել_ԵՄ_գազ_մատակարարելու_շուրջ
Շարունակվում են Թուրքիայի հետ Իսրայելի բանակցությունները Թուրքիա եւ ԵՄ գազամատակարարումների համար գազատարի կառուցման շուրջ, դեռեւս վերջնական համաձայնագիրը չի ստորագրվել, հայտնել է Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շթայնիցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2018 06:01 Asia/Tehran
  • Իսրայելը շարունակում է Թուրքիայի հետ բանակցել ԵՄ գազ մատակարարելու շուրջ

Շարունակվում են Թուրքիայի հետ Իսրայելի բանակցությունները Թուրքիա եւ ԵՄ գազամատակարարումների համար գազատարի կառուցման շուրջ, դեռեւս վերջնական համաձայնագիրը չի ստորագրվել, հայտնել է Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շթայնիցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

2017 թվականի հուլիսին Շթայնիցը հայտնել էր, որ Իսրայելը եւ Թուրքիան որոշում են ընդունել Իսրայելի եւ Թուրքիայի կողմից գազատարի կառուցման նախնական միջկառավարական համաձայնագիր կնքելու մասին: Նա նշել էր, որ երկրները պայմանավորվել են այս նախագծով վերջնական համաձայնագիրը ստորագրել մինչեւ 2017-ի տարեվերջ: Շթայնիցը նաեւ հայտնել էր, որ Իսրայելն ինտենսիվ բանակցություններ է վարում 2 գազատարի կառուցման շուրջ՝ Թուրքիա, այնուհետեւ՝ Եվրոպա եւ մյուսը՝ Հարավային Կիպրոսով ու Հունաստանով Իտալիա:

«Մենք Թուրքիայի հետ դեռեւս համաձայնագիր չունենք, Իսրայելից Թուրքիա խողովակաշար չկա, այս հարցով բանակցությունները դեռեւս ընթանում են: Առայժմ քննարկումները շատ բարեկամական են անցնում: Սակայն տեղյակ եք, որ երբեմն բիզնես հատվածի եւ կառավարության երկխոսության համար որոշ ժամանակ է պահանջվում»,- CERAWeek համաժողովում ելույթ ունենալիս ասել է Շթայնիցը:

News.am