Ահաբեկիչներն Արևելյան Ղութայում հարձակվել են սիրիացի ընտանիքների վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i86249-Ահաբեկիչներն_Արևելյան_Ղութայում_հարձակվել_են_սիրիացի_ընտանիքների_վրա
Ահաբեկչական խմբերը, ոտնահարելով ԱԽ-ի բանաձևը, Արևելյան Ղութայում հարձակում են իրականացրել 300 սիրիացի ընտանիքների փոխադրող ավտոշարասյան վրա, որի հետևանքով մինչ այս պահը զոհվել է 39 մարդ, որոնց մեծամասնությունը երեխաներ են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2018 03:44 Asia/Tehran
  • Ահաբեկիչներն Արևելյան Ղութայում հարձակվել են սիրիացի  ընտանիքների վրա

Ահաբեկչական խմբերը, ոտնահարելով ԱԽ-ի բանաձևը, Արևելյան Ղութայում հարձակում են իրականացրել 300 սիրիացի ընտանիքների փոխադրող ավտոշարասյան վրա, որի հետևանքով մինչ այս պահը զոհվել է 39 մարդ, որոնց մեծամասնությունը երեխաներ են:

«Մեհր» լրատվական գործակալությունը, հինգշաբթի օրը հղում կատարելով «Սպուտնիկ» լրատվական գործակալությանը հաղորդել է, որ արևելյան Ղութայում տեղակայված ահաբեկիչները սրանից առաջ էլ  արգելում էին այդ տարածքից խաղաղ քաղաքացիների տարհանումը և նրանց որպես մարդկային վահան էին օգտագործում:

Համաձայն անցած շաբաթ ընդունված ԱԽ-ի թիվ 2401 բանաձևի, արևելյան Ղութայում հրադադար հայտարարվեց, սակայն ահաբեկիչները գնդակածում են այն խաղաղ քաղաքացիներին, ովքեր օգտվելով հրադադարից ու Սիրիայի կենտրոնական իշխանության կողմից երաշխավորված անցուղիներից, փորձում են  հեռանալ այդ շրջանից:

Ի դեպ, Սիրիայի բանակը հինգշաբթի օրը տեղեկացրել է մայրաքաղաք Դամասկոսի մերձակա արևելյան Ղութայում ԱՄՆ-ում արտադրված զենքերի, զինամթերքի ու պայթուցիկ նյութերի հայտնաբերման մասին:

Համաձայն Սիրիայի բանակի հայտարարության այդ զենքն ու զինամթերքն անծանոթ խմբերի կողմից պիտի փոխանցվեր Թահրիր-ալ-Շամ (Ջեբհաթ-ալ-Նուսրա) ահաբեկչական խմբին: