Ահաբեկիչներն Արևելյան Ղութայում հարձակվել են սիրիացի ընտանիքների վրա
Ահաբեկչական խմբերը, ոտնահարելով ԱԽ-ի բանաձևը, Արևելյան Ղութայում հարձակում են իրականացրել 300 սիրիացի ընտանիքների փոխադրող ավտոշարասյան վրա, որի հետևանքով մինչ այս պահը զոհվել է 39 մարդ, որոնց մեծամասնությունը երեխաներ են:
«Մեհր» լրատվական գործակալությունը, հինգշաբթի օրը հղում կատարելով «Սպուտնիկ» լրատվական գործակալությանը հաղորդել է, որ արևելյան Ղութայում տեղակայված ահաբեկիչները սրանից առաջ էլ արգելում էին այդ տարածքից խաղաղ քաղաքացիների տարհանումը և նրանց որպես մարդկային վահան էին օգտագործում:
Համաձայն անցած շաբաթ ընդունված ԱԽ-ի թիվ 2401 բանաձևի, արևելյան Ղութայում հրադադար հայտարարվեց, սակայն ահաբեկիչները գնդակածում են այն խաղաղ քաղաքացիներին, ովքեր օգտվելով հրադադարից ու Սիրիայի կենտրոնական իշխանության կողմից երաշխավորված անցուղիներից, փորձում են հեռանալ այդ շրջանից:
Ի դեպ, Սիրիայի բանակը հինգշաբթի օրը տեղեկացրել է մայրաքաղաք Դամասկոսի մերձակա արևելյան Ղութայում ԱՄՆ-ում արտադրված զենքերի, զինամթերքի ու պայթուցիկ նյութերի հայտնաբերման մասին:
Համաձայն Սիրիայի բանակի հայտարարության այդ զենքն ու զինամթերքն անծանոթ խմբերի կողմից պիտի փոխանցվեր Թահրիր-ալ-Շամ (Ջեբհաթ-ալ-Նուսրա) ահաբեկչական խմբին: