Աֆղանստանում տասը ոստիկան եւ յոթ զինվորական Է զոհվել թալիբների հարձակման հետեւանքով
Ոստիկանության տասը աշխատակիցներ եւ յոթ զինծառայողներ են զոհվել Աֆղանստանի հյուսիսում «Թալիբան» արմատական շարժման զինվյալների հետ տեղի ունեցած բախումների հետեւանքով:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 9-ին հայտնել Է 1TV հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, թալիբները լույս մարտի 9-ի գիշերը Թահարի նահանգի Հվաջա Գհար գավառում հարձակում են կատարել հսկիչ անցակետերից մեկի վրա: Շտապ կարգով պատահարի վայր են ուղարկվել տեղական ոստիկանության օժանդակ ուժեր, սկսվել Է կատաղի փոխհրաձգություն: Նշվում Է, որ ինը ոստիկաններ վերքեր են ստացել: Արմատական շարժման սպանված զինյալների վերաբերյալ տվյալներ չեն բերվում: Վերջին ժամանակներս ծայրահեղականների դիրքերի զգալի ամրապնդում Է դիտվում Աֆղանստանի արեւելյան ու հարավային նահանգներում, ինչպես նաեւ հանրապետության հյուսիսում: Ընդ որում՝ արմատական խմբավորման դաշտային հրամանատարներն ու շարքային անդամներն ավելի ու ավելի հաճախ են հավատարմության երդում տալիս «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Armenpress.am