Սիոնիստական ռեժիմի և Ալի Խալիֆայի հարաբերությունները բարելավվել են
Մինչ որոշ արաբական երկրների ու Սիոնիստական ռեժիմի հարաբերությունները գտնվում են նորմալացման փուլում, երկուշաբթի օրը Բահրեյնի գահաժառանգ Սալման Բին Համդ Ալե Խալիֆան հանդիպում և զրույց է ունեցել հրեաների համաշխարհային խորհրդի ղեկավար Ռոնալդ Լադորի հետ:
Իրանի ռադիո-հեռուստատեսության գործակալության հաղորդմամբ, Մանամայում Ռոնալդ Լադորի հետ հանդիպման ժամանակ, Բահրեյնի գահաժառանգը հայտարարել է, որ հարգում է կրոնների ազատությունը և ձգտում է կրոնական, մշակութային ու մտավոր բազմազանության:
Ավելի վաղ, Բահրեյնի թագավոր Համդ Բեն Իսա Ալե Խալիֆայի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Թել Ավիվ: Պատվիրակության անդամները Իսրայելի հեռուստատեսությամբ հրահրիչ հայտարարություններ էին արել, որոնք հակասում էին Բահրեյնի ժողովուրդի պատմական իրականություններին և Պաղեստինի խնդրի նկատմամբ դրական դիրքորոշմանը:
Հատկանշական է, որ արաբական հետադիմական երկրների և Սիոնիստական ռեժիմի միջև հարաբերությունների բարեփոխումը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Բահրեյնի ժողովուրդը պայքարում է Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ: