Արաբիան իր օդանավակայանների անվտանգության ապահովումը վստահել է մի սիոնիստական ընկերությանը
Արաբիայի թագավորի հրամանագրով, այդ երկրի օդանավակայանների անվտանգության ապահովումը վստահվել է մի սիոնիստական ընկերության:
Արաբիան վերջին երկու տարիների ընթացքում Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրել, այդ թվում՝ առևտրական պատվիրակություններ է գործուղել օկուպացված Պաղեստին, հանդիպումներ է կազմակերպել Իսրայելի ռեժիմի պաշտոնատարների հետ և իր աջակցությունն է հայտնել Հոլոքոստի ու նման հարցերի վերաբերյալ Սիոնիստական ռեժիմի դիրքորոշման նկատմամբ:
Հղում անելով Կատարում լույս տեսնող «Ալ Շարղ Ալ Օսաթ» օրաթերթին, ԻՌՆԱ գործակալությունը հաղորդել է, որ Արաբիայի թագավորի հրամանագրով, այդ երկրի օդանավակայանների անվտանգության ապահովումը վստահվել է G4S ընկերությանը,որը պատկանում է Իսրայելի ռեժիմին:
Ըստ հաղորդման, Ռիադը հատկապես ընդդիմադիրներին ձերբակալելու սաուդյան արքայազնի նախաձեռնությունից հետո,վախենում է ընդդիմադիր խմբերից, ինչի պատճառով արձակվել է այդ հրամանը:
Նշվում է, որ արքունական դինաստիան, սաուդյան պաշտոնյաների հավանական փախուստը կանխելու նպատակով, օդանավակայանների անվտանգության ապահովումը վստահել է իսրայելական ընկերությանը, քանի որ հավանական է, որ սաուդյան պաշտոնյաները փորձեն օդանավակայանների տեղական անվտանգության ուժերի օգնությամբ փախչել երկրից: