Արաբիան իր օդանավակայանների անվտանգության ապահովումը վստահել է մի սիոնիստական ընկերությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i86983-Արաբիան_իր_օդանավակայանների_անվտանգության_ապահովումը_վստահել_է_մի_սիոնիստական_ընկերությանը
Արաբիայի թագավորի հրամանագրով, այդ երկրի օդանավակայանների անվտանգության ապահովումը վստահվել է մի սիոնիստական ընկերության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2018 13:38 Asia/Tehran
  • Արաբիան իր օդանավակայանների անվտանգության ապահովումը վստահել է մի սիոնիստական ընկերությանը

Արաբիայի թագավորի հրամանագրով, այդ երկրի օդանավակայանների անվտանգության ապահովումը վստահվել է մի սիոնիստական ընկերության:

Արաբիան վերջին երկու տարիների ընթացքում Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրել, այդ թվում՝ առևտրական պատվիրակություններ է գործուղել օկուպացված Պաղեստին, հանդիպումներ է կազմակերպել Իսրայելի ռեժիմի պաշտոնատարների հետ և իր աջակցությունն է հայտնել Հոլոքոստի ու նման հարցերի վերաբերյալ Սիոնիստական ռեժիմի դիրքորոշման նկատմամբ:

Հղում անելով Կատարում լույս տեսնող «Ալ Շարղ Ալ Օսաթ» օրաթերթին, ԻՌՆԱ գործակալությունը հաղորդել է, որ Արաբիայի թագավորի հրամանագրով, այդ երկրի օդանավակայանների անվտանգության ապահովումը վստահվել է G4S ընկերությանը,որը պատկանում է Իսրայելի ռեժիմին:

Ըստ հաղորդման, Ռիադը հատկապես  ընդդիմադիրներին ձերբակալելու սաուդյան արքայազնի նախաձեռնությունից հետո,վախենում  է  ընդդիմադիր խմբերից, ինչի պատճառով արձակվել  է այդ հրամանը: 

Նշվում է, որ արքունական դինաստիան, սաուդյան պաշտոնյաների հավանական փախուստը կանխելու նպատակով, օդանավակայանների անվտանգության ապահովումը վստահել է իսրայելական ընկերությանը, քանի որ հավանական է, որ սաուդյան պաշտոնյաները փորձեն օդանավակայանների տեղական անվտանգության ուժերի օգնությամբ փախչել երկրից: