Ղոդսը՝ Պաղեստինի հավերժական մայրաքաղաքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i86989-Ղոդսը_Պաղեստինի_հավերժական_մայրաքաղաքը
Պաղեստինի ինքնավար վարչակազմի նախագահի խոսնակն ասել է.«Պատմությունը մշտապես ապացուցել է, որ Ղոդսը Պաղեստինի հավերժական մայրաքաղաքն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2018 14:23 Asia/Tehran
  • Ղոդսը՝ Պաղեստինի հավերժական մայրաքաղաքը

Պաղեստինի ինքնավար վարչակազմի նախագահի խոսնակն ասել է.«Պատմությունը մշտապես ապացուցել է, որ Ղոդսը Պաղեստինի հավերժական մայրաքաղաքն է»:

Հղում անելով «Ալ Շարղ Ալ Օսաթ» լրատվական գործակալությանը, ԻՌՆԱ-ն հաղորդել է, որ Պաղեստինի ինքնավար վարչակազմի նախագահի խոսնակ Նաբիլ Աբու Ռուդեյնան կիրակի օրն ասել է.«ԱՄՆ-ի հակապաղեստինյան որոշումը և Ղոդս քաղաքում Իսրայելի քայլերը դատապարտված են ձախողման: Հաշվի առնելով Պաղեստինյան իդեալի նշանակությունը միջազգային հանրության համար, Պաղեստինի ժողովուրդը և մյուս արաբ ժողովուրդները չպետք է թույլ տան պաղեստինցիների ազգային շահերի դեմ ոտնձգություն տեղի ունենա», ասել է նա:

ԱՄՆ նախագահ  Դոնալդ Թրամփը երեք ամիս առաջ հանդես եկավ Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու կապակցությամբ սկանդալային հայտարարությամբ: Նա նաև կարգադրեց օկուպացված Պաղեստինում գտնվող ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Ղոդս:

Սիոնիստները Ղոդսի համար երկարատև նախագծեր են իրագործում, որոնցից կարևորագույնը  առանց պաղեստինցիների մեծ Ղոդս ստեղծելու սադրանքն է: Այդ նախագծով նրանք մտադիր են պաղեստինյան թաղամասերն առանձնացնել Ղոդսից ,որպեսզի սիոնիստաբնակ ավանները կցեն Ղոդսին: