Սիրիան Թուրքիայից պահանջել է հեռանալ Աֆրինից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i87008-Սիրիան_Թուրքիայից_պահանջել_է_հեռանալ_Աֆրինից
Սիրիայի ԱԳ նախարարությունն առանձին նամակներ հղելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և այդ կազմակերպության ԱԽ-ի հերթական նախագահին, դատապարտել է Թուրքիայի բանակի կողմից Աֆրին քաղաքի բռնազավթումն ու այդ քաղաքի ժողովրդի նկատմամբ իրականացվող ոճրագործությունները, պահանջելով Սիրիայի տարածքներից ոտնձգող ուժերի շտապ հեռացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2018 03:58 Asia/Tehran
  • Սիրիան Թուրքիայից պահանջել է հեռանալ Աֆրինից

Սիրիայի ԱԳ նախարարությունն առանձին նամակներ հղելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և այդ կազմակերպության ԱԽ-ի հերթական նախագահին, դատապարտել է Թուրքիայի բանակի կողմից Աֆրին քաղաքի բռնազավթումն ու այդ քաղաքի ժողովրդի նկատմամբ իրականացվող ոճրագործությունները, պահանջելով Սիրիայի տարածքներից ոտնձգող ուժերի շտապ հեռացումը:

Թուրքիայի բանակը, «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինված խմբի ընկերակցությամբ, հունվարի 20-ից ռազմական հարձակումներ է սկսել Սիրիայի հյուսիսային Աֆրին քաղաքի դեմ, որի նպատակն ահաբեկչության դեմ պայքարն է հայտարարվել:

Սիրիայի կառավարությունի զավթողական և իր ինքնիշխանությունը ոտնահարող քայլ է համարում այդ երկրի տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունները և դատապարտւոմ դրանք:

Միևնույն ժամանակ, Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչն ընդգծելով, որ այդ երկիրը  դեպի աղետալի մասնատում է գնում, ասել է, որ քաղաքական համապարփակ լուծման չհանգելու դեպքում, ԻԼԻՊ-ը կրկին Սիրիա կվերադառնա:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ստեֆան Դիմիստուրան, Ժնևի Բարձրագույն ուսումնասիրության կենտրոնում ելույթի ընթացքում հայտարարել է. «Իրականությունն այն է, որ Սիրիայի դանդաղ մասնատումն ու այդ երկրում տարբեր տարածքներում վերահսկողության բացակայությունը, կարող են աղետալի հետևանքներ ունենալ ոչ միայն Սիրիայի, այլ ողջ տարածաշրջանի համար»: