Թուրքական զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել քրդաբնակ շրջաններում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i8740-Թուրքական_զինված_ուժերը_ռազմական_գործողություններ_են_սկսել_քրդաբնակ_շրջաններում
Թուրքիայի զինված ուժերը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ազատամարտիկներին վերացնելու պատրվակով ռազմական գործողութուններ են սկսել հարավարեւելյան Հաքքարի, Շիռնաք եւ Նուսայբին քրդաբնակ նահանգներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2016 14:25 Asia/Tehran
  • Թուրքական զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել քրդաբնակ շրջաններում

Թուրքիայի զինված ուժերը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ազատամարտիկներին վերացնելու պատրվակով ռազմական գործողութուններ են սկսել հարավարեւելյան Հաքքարի, Շիռնաք եւ Նուսայբին քրդաբնակ նահանգներում:

Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը` նշելով, որ բնակչությանը կոչ է արվել շտապ հեռանալ Հաքքարի նահանգի Յուքսեքովա քաղաքից:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան այսօր հայտարարել է PKK-ի դեմ Յուքսեքովայում, Շիռնաքում եւ Մարդինի նահանգի Նուսայբին քաղաքում հատուկ գործողություններ անցկացվելու մասին, որկց հետո տեղի իշխանություններն այդ շրջաններում անժամկետ պարետային ժամ են մտցրել:

Քաղաքներից հեռանալու մասին բնակչությանը կոչ է արվում ոստիկանական զրահամեքենաների վրա տեղադրված բարձրախոսներից, որոնք շրջում են բոլոր բնակավայրերում:

orer.am

18/3/2016