Սիոնիստ ավանաբնակները կրակելու իրավունք են ստացել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i87634-Սիոնիստ_ավանաբնակները_կրակելու_իրավունք_են_ստացել
Իսրայելի ռեժիմի բանակը սիոնիստ ավանաբնակներին կոչ է արել ուրբաթ օրը պաղեստինցիների ցույցերի անցկացման հետ միաժամանակ զենք կրել Գազայի բնակիչների հավանական մուտքը օկուպացված Պաղեստին կանխելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2018 13:01 Asia/Tehran
  • Սիոնիստ ավանաբնակները  կրակելու իրավունք են ստացել

Իսրայելի ռեժիմի բանակը սիոնիստ ավանաբնակներին կոչ է արել ուրբաթ օրը պաղեստինցիների ցույցերի անցկացման հետ միաժամանակ զենք կրել Գազայի բնակիչների հավանական մուտքը օկուպացված Պաղեստին կանխելու համար:

Պաղեստինյան խմբերը հայտարարել են, որ ուրբաթ օրը մարտի 30-ին Իսրայելի հետ Գազայի հատվածի սահմանային տարածքներում բողոքի երթ են անցկացնելու «Վերադարձի իրավունք» նշանաբանով:

«Վերադարձի իրավունք» մեծ երթն անցկացվելու է 1948 թվականին պարտադիր լքած գյուղեր վերադառնալու նպատակով: 

Սիոնիստական ռեժիմն այս երթի անցկացման շեմին  մտահոգ է Պաղեստինի գրավյալ տարածքներում իրավիճակն իր վերահսկողությունից դուրս գալու համար:

Սիոնիստական ռեժիմը 1976 թվականի մարտին գրավեց պաղեստինցիներին պատկանող հազարավոր հեկտար հողատարածքներ, ինչը մեծ զայրույթ պատճառեց Պաղեստինի քաղաքացիներին և տարագրության մատնեց նրանց: