Եմենցի պաշտոնյա.«Սաուդցիները պետք է վերանայեն Եմենի հարցում իրենց հաշվարկները»
Անդրադառնալով ագրեսորների նկատմամբ Եմենի ժողովրդի դիմադրությանն ու տոկունությանը, այդ երկրի հեղափոխության գերագույն կոմիտեի նախագահն ասել է.«Արաբիայի գահաժառանգը և արաբա-ամերիկյան կոալիցիայում ներգրավված երկրները, պետք է վերանայեն Եմենի հարցում իրենց հաշվարկները»: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:
«Ալ-Մայադին հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Եմենի հեղափոխության գերագույն կոմիտեի նախագահ Մոհամմեդ Ալի Ալ-Հուսին, այդ երկրի հարցով խաղաղության բանակցությունների նոր փուլի նախապատրաստման մասին ասել է.«Ցանկացած բանակցություն պետք է լինի կառուցողական, հակառակ նախորդ բանակցության, որի ընթացքում ՄԱԿ-ի նախկին պատվիրակը չհարգեց չեզոքության սկզբունքը»:
Ալ-Հուսին հավելել է.«Պետք է կանխել սաուդցիների և ԱՄՆ-ի կողմից նախորդ բանակցությունները ձախողման մատնած որոշ կողմերին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունն ու միջամտությունը»:
Հինգշաբթի օրը, Սանաայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պատվիրակ Մարթին Գրիֆիթսի հետ հանդիպման ժամանակ, Եմենի հեղափոխության գերագույն կոմիտեի նախագահն ասել է. «Եմենի վրա հարձակումը տեղի է ունեցել միջազգային օրենքների ու դիվանագիտական նորմերի շրջանակից դուրս»: