Եմենցի պաշտոնյա.«Սաուդցիները պետք է վերանայեն Եմենի հարցում իրենց հաշվարկները»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i87692-Եմենցի_պաշտոնյա._Սաուդցիները_պետք_է_վերանայեն_Եմենի_հարցում_իրենց_հաշվարկները
Անդրադառնալով ագրեսորների նկատմամբ Եմենի ժողովրդի դիմադրությանն ու տոկունությանը, այդ երկրի հեղափոխության գերագույն կոմիտեի նախագահն ասել է.«Արաբիայի գահաժառանգը և արաբա-ամերիկյան կոալիցիայում ներգրավված երկրները, պետք է վերանայեն Եմենի հարցում իրենց հաշվարկները»: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2018 13:55 Asia/Tehran
  • Եմենցի պաշտոնյա.«Սաուդցիները պետք է վերանայեն Եմենի հարցում իրենց հաշվարկները»

Անդրադառնալով ագրեսորների նկատմամբ Եմենի ժողովրդի դիմադրությանն ու տոկունությանը, այդ երկրի հեղափոխության գերագույն կոմիտեի նախագահն ասել է.«Արաբիայի գահաժառանգը և արաբա-ամերիկյան կոալիցիայում ներգրավված երկրները, պետք է վերանայեն Եմենի հարցում իրենց հաշվարկները»: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:

«Ալ-Մայադին հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Եմենի հեղափոխության գերագույն կոմիտեի նախագահ Մոհամմեդ Ալի Ալ-Հուսին, այդ երկրի հարցով խաղաղության բանակցությունների նոր փուլի նախապատրաստման մասին ասել է.«Ցանկացած բանակցություն պետք է լինի կառուցողական, հակառակ նախորդ բանակցության, որի ընթացքում ՄԱԿ-ի նախկին պատվիրակը չհարգեց չեզոքության սկզբունքը»:

Ալ-Հուսին հավելել է.«Պետք է կանխել  սաուդցիների և ԱՄՆ-ի կողմից նախորդ բանակցությունները ձախողման մատնած որոշ կողմերին ցուցաբերվող  ֆինանսական աջակցությունն  ու միջամտությունը»:

Հինգշաբթի օրը, Սանաայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պատվիրակ Մարթին Գրիֆիթսի հետ հանդիպման ժամանակ, Եմենի հեղափոխության գերագույն կոմիտեի նախագահն ասել է. «Եմենի վրա հարձակումը տեղի է ունեցել միջազգային օրենքների ու դիվանագիտական նորմերի շրջանակից դուրս»: