Պաղեստինի ինքնավար վարչակազմն այսօր հանրային սուգ է հայտարարել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i87704-Պաղեստինի_ինքնավար_վարչակազմն_այսօր_հանրային_սուգ_է_հայտարարել
Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասն ուրբաթ գիշեր մի հաղորդագրություն հրապարակելով, Գազայի հատվածում «Վերադարձի իրավունք» մեծ երթի ընթացքում տասնյակ պաղեստինցիների նահատակության հետ կապված շաբաթ օրը հանրային սուգի օր է հայտարարել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2018 02:49 Asia/Tehran
  • Պաղեստինի ինքնավար վարչակազմն այսօր հանրային սուգ է հայտարարել

Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասն ուրբաթ գիշեր մի հաղորդագրություն հրապարակելով, Գազայի հատվածում «Վերադարձի իրավունք» մեծ երթի ընթացքում տասնյակ պաղեստինցիների նահատակության հետ կապված շաբաթ օրը հանրային սուգի օր է հայտարարել:

Պաղեստինյան «Մաա» լրատվական գործակալության հաղորդմամբ, Գազայի հատվածում «Վերադարձի իրավունք» մեծ երթի ընթացքում նահատակված ու վիրավորված պաղեստինցիների թիվը գերազանցել է հազար հոգին:

 Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է. «Սիոնիստ ռեժիմի զորայինների ներխուժման հետևանքով, Գազայում նահատակվել են առնվազն 14 և վիրավորվել 1100 պաղեստինցիներ»:

Պաղեստինի առողջապահության նախարարությունն ավելի տեղեկացրել էր 7 պաղեստինցիների նահատակության և 550 հոգու վիրավորվելու մասին:

Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարությունը փրկարարական կառույցներին կոչ է արել դեղորայք և բժշկական ու առողջապահական սարքեր առաքել Գազայի հատվածի հիվանդանոցներ:

Պաղեստինի Կարմիր մահիկը տեղեկացրել է երեկ, Հորդանան գետի արևմտյան ափին, Սիոնիստական ռեժիմի զորայինների հետ բախման ընթացքում ավելի քան 60 պաղեստինցիների վիրավորվելու մասին:

Գազայի հատվածում բնակվող պաղեստինցիները մարտի 30-ին՝ հողի օրը , մասնակցելով  «Վերադարձի իրավունք» խաղաղ երթին, հավաքվել էին օկուպացված Պաղեստինի հետ Գազայի հատվածի սահմանին: