Պաղեստինի ինքնավար վարչակազմն այսօր հանրային սուգ է հայտարարել
Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասն ուրբաթ գիշեր մի հաղորդագրություն հրապարակելով, Գազայի հատվածում «Վերադարձի իրավունք» մեծ երթի ընթացքում տասնյակ պաղեստինցիների նահատակության հետ կապված շաբաթ օրը հանրային սուգի օր է հայտարարել:
Պաղեստինյան «Մաա» լրատվական գործակալության հաղորդմամբ, Գազայի հատվածում «Վերադարձի իրավունք» մեծ երթի ընթացքում նահատակված ու վիրավորված պաղեստինցիների թիվը գերազանցել է հազար հոգին:
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է. «Սիոնիստ ռեժիմի զորայինների ներխուժման հետևանքով, Գազայում նահատակվել են առնվազն 14 և վիրավորվել 1100 պաղեստինցիներ»:
Պաղեստինի առողջապահության նախարարությունն ավելի տեղեկացրել էր 7 պաղեստինցիների նահատակության և 550 հոգու վիրավորվելու մասին:
Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարությունը փրկարարական կառույցներին կոչ է արել դեղորայք և բժշկական ու առողջապահական սարքեր առաքել Գազայի հատվածի հիվանդանոցներ:
Պաղեստինի Կարմիր մահիկը տեղեկացրել է երեկ, Հորդանան գետի արևմտյան ափին, Սիոնիստական ռեժիմի զորայինների հետ բախման ընթացքում ավելի քան 60 պաղեստինցիների վիրավորվելու մասին:
Գազայի հատվածում բնակվող պաղեստինցիները մարտի 30-ին՝ հողի օրը , մասնակցելով «Վերադարձի իրավունք» խաղաղ երթին, հավաքվել էին օկուպացված Պաղեստինի հետ Գազայի հատվածի սահմանին: