Նեթանյանուն բարձր է գնահատել սիոնիստ զորայիններին՝ պաղեստինցիներին սպանելու համար
Սիոնիստական ռեժիմի վարչապետը շաբաթ երեկոյան այդ ռեժիմի բանակայիններին բարձր է գնահատել՝ ուրբաթ օրը խաղաղ քայլերթի ընթացքում պաղեստինցիներին հրի ու սրի քաշելու համար:
Ուրբաթ օրը՝ «Հողի օրվա» 42-րդ տարելիցին, «Վերադարձի իրավունք» խաղաղ քայլերթի ընթացքում, հազարավոր պաղեստինցիներ շարժվել են դեպի օկուպացված տարածքների հետ Գազայի հատվածի սահմանային տարածք, որտեղ իսրայելցի զորայինները հարձակվել են նրանց վրա: Հարձակման հետևանքով նահատակվել է առնվազն 17 և վիրավորվել ավելի քան 1400 պաղեստինցի:
Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաղեստինցի խաղաղ բնակիչների սպանությունն ինքնապաշտպանություն էր:
Շատ երկրներ, այդ թվում՝ Իրանի իսլամական հանրապետությունը և միջազգային կազմակերպությունները, դատապարտել են սիոնիստների այդ ոճրագործությունը:
Հողի օրը պաղեստինցիների «Վերադարձի իրավունք մեծ քայլերթ»-ը հիշեցնում է 1976 թվականի մարտի 30-ին պաղեստինցիների տարածքները բռնագրավելու սիոնիստական ռեժիմի որոշումը: