Նեթանյանուն բարձր է գնահատել սիոնիստ զորայիններին՝ պաղեստինցիներին սպանելու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i87762-Նեթանյանուն_բարձր_է_գնահատել_սիոնիստ_զորայիններին_պաղեստինցիներին_սպանելու_համար
Սիոնիստական ռեժիմի վարչապետը շաբաթ երեկոյան այդ ռեժիմի բանակայիններին բարձր է գնահատել՝ ուրբաթ օրը խաղաղ քայլերթի ընթացքում պաղեստինցիներին հրի ու սրի քաշելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2018 07:46 Asia/Tehran
  • Նեթանյանուն բարձր է գնահատել սիոնիստ զորայիններին՝ պաղեստինցիներին սպանելու համար

Սիոնիստական ռեժիմի վարչապետը շաբաթ երեկոյան այդ ռեժիմի բանակայիններին բարձր է գնահատել՝ ուրբաթ օրը խաղաղ քայլերթի ընթացքում պաղեստինցիներին հրի ու սրի քաշելու համար:

Ուրբաթ օրը՝  «Հողի օրվա» 42-րդ տարելիցին, «Վերադարձի իրավունք» խաղաղ քայլերթի ընթացքում, հազարավոր պաղեստինցիներ շարժվել են դեպի օկուպացված տարածքների հետ Գազայի հատվածի սահմանային տարածք, որտեղ իսրայելցի զորայինները հարձակվել են նրանց վրա: Հարձակման հետևանքով նահատակվել է առնվազն 17 և վիրավորվել ավելի քան 1400  պաղեստինցի:

Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաղեստինցի խաղաղ բնակիչների  սպանությունն  ինքնապաշտպանություն էր:

Շատ երկրներ, այդ թվում՝ Իրանի իսլամական հանրապետությունը և միջազգային կազմակերպությունները, դատապարտել են սիոնիստների այդ ոճրագործությունը:

Հողի օրը պաղեստինցիների «Վերադարձի իրավունք մեծ քայլերթ»-ը հիշեցնում է 1976 թվականի մարտի 30-ին պաղեստինցիների տարածքները բռնագրավելու  սիոնիստական ռեժիմի որոշումը: