«Վերադարձի իրավունքը» երթի 2-րդ ուրբաթը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i88128-Վերադարձի_իրավունքը_երթի_2_րդ_ուրբաթը
Գազայի հատվածում բնակվող պաղեստինցիները մասնակցել են «Վերադարձի իրավունքը» երթին, որի ընթացքում բախումներ են տեղի ունեցել սիոնիստ բանակայինների հետ :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2018 13:53 Asia/Tehran
  • «Վերադարձի իրավունքը» երթի 2-րդ ուրբաթը

Գազայի հատվածում բնակվող պաղեստինցիները մասնակցել են «Վերադարձի իրավունքը» երթին, որի ընթացքում բախումներ են տեղի ունեցել սիոնիստ բանակայինների հետ :

Գազայի հատվածի և Հորդանան գետի արևմտյան ափի հազարավոր պաղեստինցիներ, ուրբաթ օրը մասնակցել են «Վերադարձի իրավունքը» երթի երկրորդ շաբաթվա քայլարշավին:

Անցյալ ուրբաթ, հազարավոր պաղեստինցիներ մասնակցել էին «Երկրի օրվա» 42-րդ տարելիցին առընթեր կայացած երթին: Երթը շարժվում էր օկուպացված տարածքի ու Գազայի հատվածի սահմանային գոտու ուղղությամբ: Երթի ժամանակ ցուցարարները բախվել են սիոնիստ բանակայինների հետ, որի հետևանքով զոհվել էին 20 պաղեստինցիներ:

Ավելի վաղ, Սիոնիստական ռեժիմի բանակը կանխատեսել էր, որ «Վերադարձի իրավունքը» երթի երկրորդ շաբաթը շուրջ 50 հազար պաղեստինցիներ ներկա են լինելու Գազայի հատվածի սահմանային գոտու հինգ շրջանների քայլերթին: