Լիբանանը Անվտանգության խորհրդին հայց է ներկայացնելու Սիոնիստական ռեժիմի դեմ
Լիբանանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի դեմ հարձակում իրականացնելիս Լիբանանի օդային տարածքը խախտելու պատճառով, հայց է ներկայացնելու Սիոնիստական ռեժիմի դեմ:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, հաղորդագրություն տարածելով ու հայտնելով Սիոնիստական ռեժիմի դեմ հայց ներկայացնելու որոշման մասին, Լիբանանի արտգործնախարարությունը դատապարտել է երկուշաբթի օրը Սիրիայի դեմ իրականացված այդ ռեժիմի հարձակումները:
Երկուշաբթի առավոտյան, Սիոնիստական ռեժիմի կործանիչները գրոհել են Սիրիայի T- 4 ռազմաբազայի դեմ: Լիբանանի բանակը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի կործանիչները այդ հարձակումների ժամանակ խախտել են Լիբանանի օդային տարածքը:
Չնայած լիբանանցի պաշտոնատարների բողոքներին, Սիոնիստական ռեժիմը և ԱՄՆ-ը իրենց հարձակումների ժամանակ բազմիցս խախտել են Լիբանանի օդային տարածքը:
Այս բոլորն այն դեպքում, երբ 2006թ. Լիբանանի դեմ Իսրայելի 33-օրյա պատերազմի ավարտին հրապարակված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևը Սիոնիստական ռեժիմին պարտավորեցնում է զերծ մնալ Լիբանանի դեմ թշնամական քայլերից, սակայն այդ ռեժիմը անտեսելով բանաձևը, խախտում է այդ երկրի օդային, ցամաքային ու ջրային տարածքները: