Սիրիա.«ԱՄՆ-ի համար միջազգային օրենքները ոչ մի նշանակություն չունեն»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i88408-Սիրիա._ԱՄՆ_ի_համար_միջազգային_օրենքները_ոչ_մի_նշանակություն_չունեն
Քննադատելով ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ-ի կողմից հնչեցված սպառնալիքները, ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչն ասել է.«ԱՄՆ կառավարության համար այս խորհուրդը և միջազգային օրենքները նշանակություն չունեն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2018 13:48 Asia/Tehran
  • Սիրիա.«ԱՄՆ-ի համար միջազգային օրենքները ոչ մի նշանակություն չունեն»

Քննադատելով ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ-ի կողմից հնչեցված սպառնալիքները, ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչն ասել է.«ԱՄՆ կառավարության համար այս խորհուրդը և միջազգային օրենքները նշանակություն չունեն»:

Ռոյտերս գործակալության հաղորդմամբ, ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում Բաշշար Ալ-Ջաաֆարին ասել է.«ԱՄՆ-ն զենք ու զինամթերք է ուղարկում Սիրիայի ժողովրդի դեմ ամենավայրագ հանցագործությունները գործած ահաբեկչական խմբերի համար»: Ալ-Ջաաֆարին դատապարտել է Իսրայելի կողմից Հոմս նահանգի T-4 օդանավակայաննի վրա իրականացված հարձակումն ասելով.«Այս հարձակումը ԱԽ-ի թիվ 350 բանաձևի բացահայատ խախտումն է»:

Նա հավելել է.«Իսրայելի այս հարձակումը հակազդեցության անուղղակի ցուցաբերում է Սիրիայի բանակի հաջողությունների դեմ: Սիրիայի բանակը հաջողել էր Դամասկոսի շրջակայքից ու Սիրիայի այլ շրջաններից արտաքսել ահաբեկչական խմբերին»:

Անդրադառնալով ԱԽ-ի որոշ անդամների կողմից Սիրիայի դեմ տարածվող սուտ լուրերին, Ջաաֆարին ասել է.«Սիրիայի կառավարությունը պատրաստ է Դումայում հետաքննությունների անցկացման հարցով համագործակցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության փաստահավաք կոմիտեի հետ»: