Սիրիայի Արևելյան Ղութայում մի քանի բրիտանացի զինվորներ են գերեվարվել
Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալությունը հայտարարել է.«Դամասկոսից ոչ հեռու գտնվող արևելյան Ղութա շրջանում ռազմական գործողությունների ընթացքում, Սիրիայի բանակային ուժերի կողմիցմի գերեվարվել են մի խումբ բրիտանացի զինվորներ»:
Արևելյան Ղութա շրջանում բրիտանացի զինվորների ձերբակալությունը տեղի է ունեցել Սիրիայի բանակի գործողությունների ժամանակ: Սիրիայի բանակը փետրվարի 26-ից գործողություններ է իրականացնում այս շրջանը ահաբեկիչներից ազատագրելու և ժողովրդին օգնելու նպատակով:
Ի դեպ չորս հազար ահաբեկիչներ, որ իրենց ընտանքիների հետ միասին արտաքսվել են Դամասկոսի արևելյան Ղութայում գտնվող Դումա քաղաքից , այսօր տեղափոխվել են Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաք:
Սիրիական աղբյուրները երեքշաբթի օրը տեղեկացրել են Դումայում «Ջեյշ Ալ-Իսլամ» խմբավորման ահաբեկիչների կողմից առևանգված անձանց ազատ արձակվելու մասին: