Հրադադարի խախտում Հալեպում. զոհվել է հայուհի
Մարտ 19, 2016 15:42 Asia/Tehran
Հալեպում զինյալ խմբավորումները խախտել են հրադադարի ռեժիմը: Մարտի 18-ի կեսօրից ահաբեկչական խմբավորումները Բոսթան Փաշա շրջանից հրթիռակոծել են Նոր գյուղ հայաշատ շրջանը: Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի կայքը:
Հրթիռակոծության հետևանքով զոհվել է 1955 թվականին ծնված Նուարդ Ֆուրունճյան-Ասատուրյանը: Վիրավորվել են նաև մի քանի քաղաքացիներ: Նրանց վիճակը գնահատվում է բավարար:
Հիշեցնենք, որ Սիրիայում փետրվարի 27-ից գործում է հրադադարի ռեժիմ: Հրադադարի սահմանումից ի վեր զոհվել է շուրջ 140 մարդ:
armedia.am
19/3/2016
Պիտակ