Հրադադարի խախտում Հալեպում. զոհվել է հայուհի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i8860-Հրադադարի_խախտում_Հալեպում._զոհվել_է_հայուհի
Հալեպում զինյալ խմբավորումները խախտել են հրադադարի ռեժիմը: Մարտի 18-ի կեսօրից ահաբեկչական խմբավորումները Բոսթան Փաշա շրջանից հրթիռակոծել են Նոր գյուղ հայաշատ շրջանը: Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2016 15:42 Asia/Tehran
  • Հրադադարի խախտում Հալեպում. զոհվել է հայուհի

Հալեպում զինյալ խմբավորումները խախտել են հրադադարի ռեժիմը: Մարտի 18-ի կեսօրից ահաբեկչական խմբավորումները Բոսթան Փաշա շրջանից հրթիռակոծել են Նոր գյուղ հայաշատ շրջանը: Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի կայքը:

Հրթիռակոծության հետևանքով զոհվել է 1955 թվականին ծնված Նուարդ Ֆուրունճյան-Ասատուրյանը: Վիրավորվել են նաև մի քանի քաղաքացիներ: Նրանց վիճակը գնահատվում է բավարար:

Հիշեցնենք, որ Սիրիայում փետրվարի 27-ից գործում է հրադադարի ռեժիմ: Հրադադարի սահմանումից ի վեր զոհվել է շուրջ 140 մարդ:

armedia.am

19/3/2016