Իսրայելյի պատերազմի նախարարը կրկին սպառնում է Գազայի հատվածի բնակիչներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i88614-Իսրայելյի_պատերազմի_նախարարը_կրկին_սպառնում_է_Գազայի_հատվածի_բնակիչներին
Իսրայելի պատերազմի նախարարը կրկին ռազմական հարձակումով է սպառնացել Գազայի և Պաղեստինյան իսլամական դիմադրության շարժմանը (Համաս):
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2018 08:55 Asia/Tehran
  • Իսրայելյի պատերազմի նախարարը կրկին սպառնում է Գազայի հատվածի բնակիչներին

Իսրայելի պատերազմի նախարարը կրկին ռազմական հարձակումով է սպառնացել Գազայի և Պաղեստինյան իսլամական դիմադրության շարժմանը (Համաս):

Այն բանից հետո, երբ Սիոնիստական իշխանություններին մտահոգել են պաղեստինցիների «վերադարձի հանրահավաք» խորհրդանշական բողոքների ակցիաները, որոնք ուղղված են Սիոնիստական ռեժիմի դեմ, Իսրայելի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանը հինգշաբթի օրը ընդգծել է, որ Թել-Ավիվն այդ պայմանները փոխելու նպատակով կօգտագործի  ռազմական տարբերակը:

«Վերադարձի իրավունքը» երթի ժամանակ, սիոնիստների կրակոցներից զոհվել են տասնյակ պաղեստինցիներ: Հազարավոր ուրիշներ վիրավորվել են: 

Հինգշաբթի, երթի 14-րդ օրը, Խան Յանսի արևելքում սիոնիստական զորայինների կրակոցների հետևանքով զոհվել են երկու երիտասարդ պաղեստինցիներ: