Թրամփի հրամանով մեկնարկեց Սիրիայի դեմ ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի հարձակումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i88656-Թրամփի_հրամանով_մեկնարկեց_Սիրիայի_դեմ_ԱՄՆ_ի_Բրիտանիայի_ու_Ֆրանսիայի_հարձակումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ երեկոյան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ արձակել է Սիրիայի դեմ հարձակման հրահանգը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2018 02:36 Asia/Tehran
  • Թրամփի հրամանով մեկնարկեց Սիրիայի դեմ ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի հարձակումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ երեկոյան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ արձակել է Սիրիայի դեմ հարձակման հրահանգը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդգծել է. «Ֆրանսիայի ու Բրիտանիայի համագործակցությամբ, Սիրիայում սկսվել են ԱՄՆ-ի հարձակումները»:

Լրատվական աղբյուրները հաղորդել են, որ Սիրիայում խոշոր պայթյունի ձայներ են լսվել:

«Բրիտանիան ու Ֆրանսիան միացել են Սիրիայի դեմ հարձակման համար ԱՄՆ-ի որոշմանը»,-հայտարարել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը հավելել է. «ԱՄՆ-ի հարձակումները Սիրիայում հարվածում են նախապես հստակեցված վայրեր և հարձակումներն ուղղված են Սիրիայի քիմիական սպառազինության դեմ»:

ԱՄՆ նախագահը Դամասկոսի մերձակայքում գտնվող Դումայում քիմիական հարձակման պատրվակով և այդ ենթադրյալ հարձակման մեջ Սիրիայի իշխանություններին մեղադրելով, առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի արտոնության, արձակել է այդ երկրի դեմ հարձակման հրահանգը:

Ռուսաստանն ավելի վաղ Սիրիայի հարցով հրավիրված ԱԽ-ի նիստում վետո էր դրել ԱՄՆ-ի առաջարկած բանաձևի վրա:

Սիրիայի «Ալ-Ախբարիա» հեռուստակայանը շաբաթ վաղ առավոտյան տեղեկացրել է Սիրիայի դեմ ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի հարձակումը սկսվելու մասին:

ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ալ-Ջաըֆարին ընդգծել է, որ այդ երկիրը որևէ մեկին թույլ չի տա իր ինքնիշխանության դեմ ոտնձգություն կատարել: «Քիմիական զենքերի կիրառումը ոճրագործություն է, բայց ավելի սարսափելի հենց պատերազմ կոչվող ոճրագործությունն է», ասել է նա: