Amnesty International- ը զգուշացրել է Սիրիայի դեմ ռազմական հարվածի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i88672-amnesty_international_ը_զգուշացրել_է_Սիրիայի_դեմ_ռազմական_հարվածի_կապակցությամբ
Amnesty International- ը հակազդելով ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Սիրիայի դեմ իրականացված հարձակմանը, զգուշացրել է հարձակումների հետևանքով քաղաքացիներին հասցվելիք վնասների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2018 07:27 Asia/Tehran
  • Amnesty International- ը զգուշացրել է Սիրիայի դեմ ռազմական հարվածի կապակցությամբ

Amnesty International- ը հակազդելով ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Սիրիայի դեմ իրականացված հարձակմանը, զգուշացրել է հարձակումների հետևանքով քաղաքացիներին հասցվելիք վնասների մասին:

Amnesty International- ի Մերձավոր Արեւելքի և Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրեն Ռաեդ Ջերարի խոսքերով, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Բրիտանիայի կողմից Սիրիայի դեմ իրականացրած  օդային հարվածները պետք է նվազագույն վնաս հասցնեն խաղաղ բնակչությանը: Այս մասին հաղորդում է AFP- ն:

Հայտարարության մեջ նշվում է, որ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր նախազգուշական միջոցները՝  որպեսզի քաղաքացիներին նվազագույն վնասը հասցվի : 

Ռաեդ Ջերարն ընդգծել է, որ Սիրիայի ժողովուրդը տառապում է վեց տարի ավերիչ հարձակումների հետևանքներից, այդ թվում՝ քիմիական հարձակումներից, որոնցից շատերը համարվում են պատերազմական հանցագործություն: 

Ջերարը նշել է, որ սիրիական փախստականների ճգնաժամը երկրում տեղի ունեցած անկարգությունների արդյունքն է, հավելելով, որ ԱՄՆ զինված ուժերը չպետք է անտարբեր լինեն այդ անպաշտպան մարդկանց, կանանց և երեխաների տառապանքներին `շարունակելով կանխել սիրիացի փախստականների մուտքը: