Ամերիկյան «Ուինսթոն Չերչիլ» ռազմանավը ժամանել է Միջերկրական ծով
ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Սիրիայի վրա իրականացված հարձակումից հետո, ամերիկացի պաշտոնյան տեղեկացրել է, որ ամերիկյան «Ուինսթոն Չերչիլ» ռազմանավը ժամանել է Միջերկրական ծով:
Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի ավագ պաշտոնյան, ով չի ցանկացել ներկայանալ, հայտարարել է,որ Ամերիկյան «Ուինսթոն Չերչիլ» ռազմանավը համալրել է Միջերկրական ծովում տեղակայված ԱՄՆ նավերի շարքը:«Ուինսթոն Չերչիլ» ռազմանավը՝ հրթիռային սպառազինությամբ մտել է Միջերկրական ծովում գտնվող ԱՄՆ նավատորմի գործողությունների գոտի»․ ասել է նա:
Այս լուրն այն դեպքում է հրապարակվել, երբ վերջերս արևմտյան երկրները Սիրիայի կառավարությանը մեղադրելով Արևելյան Ղութայում գտնվող Դումա քաղաքում քիմիական հարձակում իրականացնելու մեջ, փորձել են արդարացնել իրենց հավանական հարձակումը Սիրիայի վրա:
Բրիտանական «Թելեգրաֆ» թերթը հինգշաբթի օրը հաղորդել է.«Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրահանգել է բրիտանական սուզանավերը հրթիռային հարվածի հեռավորությամբ մոտեցնել Սիրիայի ափերին»:
Դումայում քիմիական զենքի հարձակման պատրվակով Բրիտանիայի կառավարության անդամները ուրբաթ օրը համաձայնության են եկել Սիրիայում ռազմական գործողությունների դիմելու հարցում:
Սիրիան ու Ռուսաստանը հերքել են Դումայում քիմիական զենքեր կիրառելու՝ Դամասկոսին ուղղված մեղադրանքը: Սիրիայի բանակը զգուշացրել է, որ այդ երկրի վրա հարձակում իրականանալու դեպքում կդիմի ինքնապաշտպանության: