Ահաբեկիչները Դումայում քիմիական զենքեր էին պատրաստում
Դամասկոսի արվարձանային Արևելյան Ղութայի՝ Դումայի շրջանում «Ջեյշ Օլ Էսլամ» ահաբեկչական խմբի պարագլխի բնակարանում հայտնաբերված փաստերն ապացուցում են, որ տարածքն ահաբեկիչների հսկողության տակ եղած ժամանակաշրջանում ահաբեկիչները քիմիական զենքեր են պատրաստել:
Sputnik գործակալության փոխանցմամբ՝ սիրիական ԶԼՄ-ները հաղորդել են, որ շաբաթ օրը Ղութայից հեռացել են «Ջեյշ Օլ Էսլամ» ահաբեկչական խմբի անդամները և նրանց ընտանիքները, որից հետո շրջանում հայտնաբերվել են փաստեր, որոնք ապացուցում են, որ ահաբեկիչներն այդ տարածքում քիմիական զենքեր են արտադրել»:
Սիրիական լրատվամիջոցները նաև հաղորդել են, որ ահաբեկիչները փորձել են հեռանալուց առաջ ոչնչացնել բոլոր կարևոր փաստերը, սակայն ոչ բոլոր փաստերն են ոչնչացվել: «Ջեյշ Օլ Էսլամ» ահաբեկչական խմբի պարագլխի բնակարանում հայտնաբերված փաստաթղթերում գրված է .«Ուսանողները քիմիական ու էլեկտրոնային հետազոտությունների կենտրոնում տեխնոլոգիական դասընթացներ են անցկացրել, որից հետո նշանակվել են որպես օպերացիոն պատասխանատուներ»:
Ապրիլի 14-ին Դումայում քիմիական հարձակման պատրվակով ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Բրիտանիան հարձակման են ենթարկել այդ տարածքը: Այդ երկրները քիմիական հարձակման մեջ Սիրիայի կառավարությանը մեղադրելով, առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի թույլտվության հարձակվել են Սիրիայի վրա: