«Ալ-Մենար».«Արաբիայի թագավորն է Իսրայելի և սաուդցիների հարաբերությունների կազմակերպիչը»
«Ալ-Մենար» օրաթերթը գրել է.«Արաբիայի թագավորն է Իսրայելի և սաուդցիների հարաբերությունների կազմակերպիչը: Արաբիայի թագավորն իսրայելի հետ կապի մեջ է եղել 1990 թվականից»:
Հղում անելով մի տեղյակ աղբյուրի, պաղեստինյան օրաթերթը գրել է, որ Իսրայելի հետ Սալման Բին Աբդոլազիզի գաղտնի ու թաքուն կապերը եղել են այն օրվանից, երբ նա եղել է Ռիադի էմիրը: Այդ կապերը սկսվել են Սիոնիստական ռեժիմի նախկին վարչապետ Էսհաղ Ռաբինի ժամանակներից»:
Ըստ աղբյուրի, Սալման Բին Աբդոլազիզն Իսրայելի հետ սերտ կապեր է ունեցել 1990-ականներից : Այդ մասին տեղյակ են եղել սաուդական գերդաստանի մի քանի մարդիկ: Այդ հարաբերությունները շարունակվում են մինչ օրս: Բին Սալմանը նաև իր որդուն է ներքաշել այդ կապերի մեջ:
Սաուդցի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանը վերջերս ամերիկյան «Ատլանտիկ» պարբերականին տված հարցազրույցում ասել էր .«Ռիադն Իսրայելի հետ ընդհանուր շահեր ունի և հաշտության դեպքում, շահելու են Իսրայելը, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրները, նաև Եգիպտոսի և Հորդանանի նման երկրներ : «Իսրայելցիներն իրավունք ունեն ունենալ իրենց հայրենիքը».-ասել է նա: