«Ալ-Մենար».«Արաբիայի թագավորն է Իսրայելի և սաուդցիների հարաբերությունների կազմակերպիչը»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i89040-Ալ_Մենար_._Արաբիայի_թագավորն_է_Իսրայելի_և_սաուդցիների_հարաբերությունների_կազմակերպիչը
«Ալ-Մենար» օրաթերթը գրել է.«Արաբիայի թագավորն է Իսրայելի և սաուդցիների հարաբերությունների կազմակերպիչը: Արաբիայի թագավորն իսրայելի հետ կապի մեջ է եղել 1990 թվականից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2018 14:51 Asia/Tehran
  • «Ալ-Մենար».«Արաբիայի թագավորն է Իսրայելի և սաուդցիների հարաբերությունների կազմակերպիչը»

«Ալ-Մենար» օրաթերթը գրել է.«Արաբիայի թագավորն է Իսրայելի և սաուդցիների հարաբերությունների կազմակերպիչը: Արաբիայի թագավորն իսրայելի հետ կապի մեջ է եղել 1990 թվականից»:

Հղում անելով մի տեղյակ աղբյուրի, պաղեստինյան օրաթերթը գրել է, որ Իսրայելի հետ Սալման Բին Աբդոլազիզի գաղտնի ու թաքուն կապերը եղել են այն օրվանից, երբ նա եղել է Ռիադի էմիրը: Այդ կապերը սկսվել են Սիոնիստական ռեժիմի նախկին վարչապետ Էսհաղ Ռաբինի ժամանակներից»:

Ըստ աղբյուրի, Սալման Բին Աբդոլազիզն Իսրայելի հետ սերտ կապեր է ունեցել 1990-ականներից : Այդ մասին տեղյակ են եղել սաուդական գերդաստանի մի քանի մարդիկ: Այդ հարաբերությունները շարունակվում են մինչ օրս: Բին Սալմանը նաև իր որդուն է ներքաշել այդ կապերի մեջ:

Սաուդցի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանը վերջերս ամերիկյան «Ատլանտիկ» պարբերականին տված հարցազրույցում ասել էր .«Ռիադն Իսրայելի հետ ընդհանուր շահեր ունի և հաշտության դեպքում, շահելու են Իսրայելը, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրները, նաև Եգիպտոսի և Հորդանանի նման երկրներ : «Իսրայելցիներն իրավունք ունեն ունենալ իրենց հայրենիքը».-ասել է նա: