Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորվածների թվում հայ կա
Ստամբուլի Բեյօղլուի շրջանում մարտի 19-ի առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորվածների թվում կա ազգությամբ հայ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:
Ազգությամբ հայ Օքսան Խաչանյանը տեղափոխվել է «Էթֆալե» հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ավելի վաղ Անկախը տեղեկացրել էր, որ Ստամբուլի Բեյօղլուի շրջանի Իսթիքլալ պողատային կից փողոցում մարտի 19-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացել է 5 քաղաքացի: Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Իսթիքլալ պողոտային կից փողոցում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն։ Բացի 5 մահացածներից, կան նաեւ 36 վիրավորներ, որոնցից 2-ը երեխաներ են։ Որոշ տեղեկություններով մահապարտ-ահաբեկիչը «Իսլամական պետության» անդամ է։
ankakh.com
20/3/2016