Միջազգային քրեական դատարանն ընդունել է Սիոնիստական ռեժիմի դեմ Պաղեստինի ներկայացրած հայցը
«Ղոդս» համալսարանում պաղեստինցի գերիների հարցերով զբաղվող կենտրոնի տնօրենն ասել է.«Միջազգային քրեական դատարանն ընդունել է պաղեստինցի գերիների հարցերով զբաղվող կենտրոնի վրա իրականացրած հարձակման և այդ կենտրոնը ոչնչացնելու պատճառով,սիոնիստական ռեժիմի դեմ այս կենտրոնի ներկայացրած հայցը»:
Ֆահդ Աբու Ալ-Հաջը հավելել է.«Սիոնիստական ռեժիմի բանակայինները հարձակվելով պաղեստինցի գերիների հարցերով զբաղվող կենտրոնի վրա և այն քանդելով, կողոպտել են կենտրոնի ամբողջ գույքը»:
Պաղեստինի ԱԳ նախարարությունը ևս երկուշաբթի երեկոյան հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է, որ Պաղեստինի կառավարության անունից և պաղեստինցի քաղաքացիներին աջակցելու շրջանակում սիոնիստական ռեժիմի ռասիստական քաղաքականությունների դեմ հայցագիր է մշակվել ու ներկայացրվել ՄԱԿ-ին:
Մյուս Կողմից «1948 թվականի տարածքների իսլամական շարժման» փոխառաջնորդ Քյամալ Ալ-Խաթիբն ասել է. «Արաբիան օկուպացված Ղոդսին ֆինանսական կասկածելի օգնություններ տրամադրելու պատասխանատուն է, քանի որ այդ օգնությունները միտված են Պաղեստինի ժողովրդի կայունության խափանմանը և Սաուդյան Արաբիայի քաղաքականությունների ու դիրորոշումների տարածմանը»: