Միջազգային քրեական դատարանն ընդունել է Սիոնիստական ռեժիմի դեմ Պաղեստինի ներկայացրած հայցը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i89582-Միջազգային_քրեական_դատարանն_ընդունել_է_Սիոնիստական_ռեժիմի_դեմ_Պաղեստինի_ներկայացրած_հայցը
«Ղոդս» համալսարանում պաղեստինցի գերիների հարցերով զբաղվող կենտրոնի տնօրենն ասել է.«Միջազգային քրեական դատարանն ընդունել է պաղեստինցի գերիների հարցերով զբաղվող կենտրոնի վրա իրականացրած հարձակման և այդ կենտրոնը ոչնչացնելու պատճառով,սիոնիստական ռեժիմի դեմ այս կենտրոնի ներկայացրած հայցը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2018 14:46 Asia/Tehran
  • Միջազգային քրեական դատարանն ընդունել է Սիոնիստական ռեժիմի դեմ Պաղեստինի ներկայացրած հայցը

«Ղոդս» համալսարանում պաղեստինցի գերիների հարցերով զբաղվող կենտրոնի տնօրենն ասել է.«Միջազգային քրեական դատարանն ընդունել է պաղեստինցի գերիների հարցերով զբաղվող կենտրոնի վրա իրականացրած հարձակման և այդ կենտրոնը ոչնչացնելու պատճառով,սիոնիստական ռեժիմի դեմ այս կենտրոնի ներկայացրած հայցը»:

Ֆահդ Աբու Ալ-Հաջը հավելել է.«Սիոնիստական ռեժիմի բանակայինները հարձակվելով պաղեստինցի գերիների հարցերով զբաղվող կենտրոնի վրա և այն քանդելով, կողոպտել են կենտրոնի  ամբողջ  գույքը»:

Պաղեստինի ԱԳ նախարարությունը ևս երկուշաբթի երեկոյան հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է, որ Պաղեստինի կառավարության անունից և պաղեստինցի քաղաքացիներին աջակցելու շրջանակում  սիոնիստական ռեժիմի ռասիստական քաղաքականությունների դեմ հայցագիր է մշակվել ու ներկայացրվել ՄԱԿ-ին:

Մյուս Կողմից «1948 թվականի տարածքների իսլամական շարժման» փոխառաջնորդ Քյամալ Ալ-Խաթիբն ասել է. «Արաբիան օկուպացված Ղոդսին ֆինանսական կասկածելի օգնություններ տրամադրելու պատասխանատուն է, քանի որ այդ օգնությունները միտված են Պաղեստինի ժողովրդի կայունության խափանմանը և Սաուդյան Արաբիայի քաղաքականությունների ու դիրորոշումների տարածմանը»: