Պաղեստինցիների ցույցերի 5-րդ ուրբաթ օրը վիրավորվել է 31 մարդ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i89844-Պաղեստինցիների_ցույցերի_5_րդ_ուրբաթ_օրը_վիրավորվել_է_31_մարդ
«Հեղափոխական երիտասարդների ուրբաթ» կոչվող վերադարձի իրավունք մեծ ցույցի 5-րդ ուրբաթ օրը, սիոնիստ զինվորների կրակոցների հետևանքով վիրավորվել են 31 պաղեստինցիների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2018 14:35 Asia/Tehran
  • Պաղեստինցիների ցույցերի 5-րդ ուրբաթ օրը վիրավորվել է 31 մարդ

«Հեղափոխական երիտասարդների ուրբաթ» կոչվող վերադարձի իրավունք մեծ ցույցի 5-րդ ուրբաթ օրը, սիոնիստ զինվորների կրակոցների հետևանքով վիրավորվել են 31 պաղեստինցիների:

Ուրբաթ օրը, Մեհր լրատվական գործակալության հաղորդմամբ, Լիբանանի Ալ-Ահդ գործակալությունը հայտարարել է.«Վերադարձի իրավունք մեծ ցույցի 5-րդ ուրբաթ օրը պաղեստինցի երիտասարդները շարժվելով դեպի Գազայի գոտու սահմանային շրջանները կտրել են «Ջիբալիա» շրջանում սիոնիստների կողմից տեղադրված մետաղյա ցանցերը և ցույց են բողոքել են Սիոնիստական օկուպանտ ռեժիմի բռնագրավումների դեմ»:

Ցույցի ընթացքում Գազայի բնակիչները հաջորդական անգամ իրենց բողոքն են արտահայտել Սիոնիստական ռեժիմի ոտնձգողական քաղաքականությունների նկատմամբ և ընդգծել են Պաղեստինսի փախստականների վերադարձի իրավունքը:

Ինչպես նախորդ շաբաթներին այսօր նույնպես անցկացված ցույցը սիոնիստ զորայինների կողմից ճնշվել է: Մինչ այժմ արցունքաբեր գազի արձակման հետևանքով, Գազայի արևելյան սահմաններում վիրավորվել է 31 պաաղեստինցի:

Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդմամբ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր կոմիսար Զեյդ Ռաադ Ալ-Հոսեյնը հայտարարել է.«Սիոնիստ զորայինների կոմից գործադրվող բռնությունների վերաբերյալ ՄԱԿ-ի նախազգուշացումների անտեսվել են այդ ռեժիմի պետայրերի կողմից»:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր կոմիսարը նույնպես ասել է.«Պաղեստինցի կանանց ու երեխաների դեմ Սիսնիստական ռեժիմի վայրագ ու անմարդկային վերաբերմունքները շարունակվում են»: