Երեք նահատակ և 611 վիրավոր՝ պաղեստինցիների երթի հինգերորդ ուրբաթ օրվա ընթացքում
Տասնյակ հազարավոր պաղեստինցիների մասնակցությամբ Գազայի հատվածի սահմանային գոտում «Վերադարձի իրավունք» մեծ երթի հինգերորդ ուրբաթ օրվա ընթացքում մինչև այս պահը սպանվել է երեք, վիրավորվել՝ 611 մարդ:
Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն, այսօր կայացած «Վերադարձի իրավունք» երթի ժամանակ, սիոնիստ զավթիչները կրակել են խաղաղ ցուցարարների ուղղությամբ, նրանց վրա արցունքաբեր ու գազային ռումբեր նետել, որի հետևանքով նահատակվել է երեք և վիրավորվել՝ 611 մարդ, այդ թվում՝ 11 լրագրողներ ու փրկարարներ:
Այսօր կայացած երթը յուրահատուկ նշանակություն ուներ, քանի որ երեկ Գազայի տարածք փոխադրվեց ու հողին հանձնվեց Մալայզիայում «Մուսադ»-ի կողմից սպանված պաղեստինցի գիտնական Ֆադեյ Ալ-Բաթշի դիակը:
«Վերադարձի իրավունք» երթը սկսվելուց ի վեր նահատակվել է 48 և վիրավորվել է ավելի քան 6411 մարդ, որոնցից ավելի քան 140-ի վիճակը ծանր է:
Մարտի 30-ին՝ Հողի օրվա հետ միաժամանակ, Գազայի հատվածի սահմանային գոտում պաղեստինցիները սկսեցին «Վերադարձի իրավունք» երթը: