Նաբիհ Բերին զգուշացրել է Լիբանանի դեմ Սիոնիստական ռեժիմի ցանկացած ոտնձգության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i90028-Նաբիհ_Բերին_զգուշացրել_է_Լիբանանի_դեմ_Սիոնիստական_ռեժիմի_ցանկացած_ոտնձգության_կապակցությամբ
Լիբանանի խորհրդարանի նախագահը զգուշացրել է, որ Լիբանանի դեմ ոտնձգության նպատակով, Սիոնիստական ռեժիմը պատրաստ վիճակի է բերել իր ռազմական համակարգերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2018 13:47 Asia/Tehran
  • Նաբիհ Բերին զգուշացրել է Լիբանանի դեմ Սիոնիստական ռեժիմի ցանկացած ոտնձգության կապակցությամբ

Լիբանանի խորհրդարանի նախագահը զգուշացրել է, որ Լիբանանի դեմ ոտնձգության նպատակով, Սիոնիստական ռեժիմը պատրաստ վիճակի է բերել իր ռազմական համակարգերը:

Վկայակոչելով «Ալ-Մայադին». հեռուստաընկերությունը Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Լիբանանի հարավում գտնվող Սոր քաղաքում տեղի ունեցած նախընտրական ակցիայի ժամանակ, Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին ասել է.«Իսրայելի ռեժիմը գաղտնի կերպով պատրաստվում է Լիբանանի դեմ ոտնձգության և այդ նպատակով,  ռեժիմի ռազմական համակարգերը պատրաստ վիճակի են բերվել:

Նաբիհ Բերին նշել է, որ սիոնիստները մտադիր են Լիբանանի դեմ ոտնձգություն իրականացնելով, տարիներ հետ մղել այդ երկրին:

Ավելի վաղ Լիբանանի նախագահ Միշել Աունը Սիոնիստական ռեժիմի զգուշացրել է Լիբանանի դեմ ոտնձգության հետևանքների կապակցությամբ:

Լիբանանի խորհրդարանի նախագահը հավաստիացրել է, որ անընդունելի է անօթևաններին ապաստան տալու դիմաց համագումարներում քաղաքական նախապայմաններ ներկայացնելը