Նաբիհ Բերին զգուշացրել է Լիբանանի դեմ Սիոնիստական ռեժիմի ցանկացած ոտնձգության կապակցությամբ
Լիբանանի խորհրդարանի նախագահը զգուշացրել է, որ Լիբանանի դեմ ոտնձգության նպատակով, Սիոնիստական ռեժիմը պատրաստ վիճակի է բերել իր ռազմական համակարգերը:
Վկայակոչելով «Ալ-Մայադին». հեռուստաընկերությունը Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Լիբանանի հարավում գտնվող Սոր քաղաքում տեղի ունեցած նախընտրական ակցիայի ժամանակ, Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին ասել է.«Իսրայելի ռեժիմը գաղտնի կերպով պատրաստվում է Լիբանանի դեմ ոտնձգության և այդ նպատակով, ռեժիմի ռազմական համակարգերը պատրաստ վիճակի են բերվել:
Նաբիհ Բերին նշել է, որ սիոնիստները մտադիր են Լիբանանի դեմ ոտնձգություն իրականացնելով, տարիներ հետ մղել այդ երկրին:
Ավելի վաղ Լիբանանի նախագահ Միշել Աունը Սիոնիստական ռեժիմի զգուշացրել է Լիբանանի դեմ ոտնձգության հետևանքների կապակցությամբ:
Լիբանանի խորհրդարանի նախագահը հավաստիացրել է, որ անընդունելի է անօթևաններին ապաստան տալու դիմաց համագումարներում քաղաքական նախապայմաններ ներկայացնելը