Ալ-Ջոբրայի հայտարարությունը՝ Իրանի հետ Մարոկկոյի հարաբերությունների խզումից հետո
https://parstoday.ir/hy/news/west_asia-i90278-Ալ_Ջոբրայի_հայտարարությունը_Իրանի_հետ_Մարոկկոյի_հարաբերությունների_խզումից_հետո
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարն Իրանի հետ Մարոկկոյի հարաբերությունների խզումից հետո հայտարարել է. «Թեհրանը շարունակում միջամտել այլ երկրների ներքին հարցերին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2018 02:33 Asia/Tehran
  • Ալ-Ջոբրայի հայտարարությունը՝ Իրանի հետ Մարոկկոյի հարաբերությունների խզումից հետո

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարն Իրանի հետ Մարոկկոյի հարաբերությունների խզումից հետո հայտարարել է. «Թեհրանը շարունակում միջամտել այլ երկրների ներքին հարցերին»:

Երեքշաբթի օրը, Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջոբայրը, ողջունելով Իրանի հետ հարաբերությունները խզելու Մարոկկոյի քայլը, հայտարարել է. «Իրանն այլ երկրների ներքին հարցերին միջամտելով, անկայունացնում ու անապահով է դարձնում արաբական ու իսլամական երկրները»:

«Այն ինչն Իրանը Լիբանանի Հեզբոլլահի միջոցով իրականացնում է Մարոկկոյում և վարժություններ է փոխանցում POLISARIO-ի ճակատի ուժերին, այլ երկրների ներքին հարցերին Իրանի միջամտության մեկ այլ պարզ օրինակ է»,-հավելել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը:

Մարոկկոն երեքշաբթի երեկոյան զարմանալի քայլի դիմելով խզեց Իրանի հետ իր հարաբերությունները: Այդ երկիրը հայտարարեց,  որ ԻԻՀ-ն աջ աջակցում է Արևմտյան Սահարայում աշխատող POLISARIO ճակատին:

Լիբանանի Հեզբոլլահը երեքշաբթի գիշեր հակազդելով Իրանի ու Լիբանանի Հեզբոլլահի դեմ ուղղված Մարոկկոյի մեղադրանքներին, հայտարարեց. «Այս մեղադրանքները ներկայացվել են ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի և Արաբիայի ճնշման ներքո»:

Ի հետևումն Իրանի հետ հարաբերությունները խզելու մասին Մարոկկոյի ընդունած որոշման և POLISARIO-ի ճակատին Թեհրանի աջակցության մասին հավակնության հրապարակման այդ ճակատն արհեստական ու կեղծ համարեց այդ հայտարարությունը, նշելով, որ POLISARIO-ի ճակատը որևէ համագործակցություն չունի Իրանի հետ: