Ալ-Ջոբրայի հայտարարությունը՝ Իրանի հետ Մարոկկոյի հարաբերությունների խզումից հետո
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարն Իրանի հետ Մարոկկոյի հարաբերությունների խզումից հետո հայտարարել է. «Թեհրանը շարունակում միջամտել այլ երկրների ներքին հարցերին»:
Երեքշաբթի օրը, Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջոբայրը, ողջունելով Իրանի հետ հարաբերությունները խզելու Մարոկկոյի քայլը, հայտարարել է. «Իրանն այլ երկրների ներքին հարցերին միջամտելով, անկայունացնում ու անապահով է դարձնում արաբական ու իսլամական երկրները»:
«Այն ինչն Իրանը Լիբանանի Հեզբոլլահի միջոցով իրականացնում է Մարոկկոյում և վարժություններ է փոխանցում POLISARIO-ի ճակատի ուժերին, այլ երկրների ներքին հարցերին Իրանի միջամտության մեկ այլ պարզ օրինակ է»,-հավելել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը:
Մարոկկոն երեքշաբթի երեկոյան զարմանալի քայլի դիմելով խզեց Իրանի հետ իր հարաբերությունները: Այդ երկիրը հայտարարեց, որ ԻԻՀ-ն աջ աջակցում է Արևմտյան Սահարայում աշխատող POLISARIO ճակատին:
Լիբանանի Հեզբոլլահը երեքշաբթի գիշեր հակազդելով Իրանի ու Լիբանանի Հեզբոլլահի դեմ ուղղված Մարոկկոյի մեղադրանքներին, հայտարարեց. «Այս մեղադրանքները ներկայացվել են ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի և Արաբիայի ճնշման ներքո»:
Ի հետևումն Իրանի հետ հարաբերությունները խզելու մասին Մարոկկոյի ընդունած որոշման և POLISARIO-ի ճակատին Թեհրանի աջակցության մասին հավակնության հրապարակման այդ ճակատն արհեստական ու կեղծ համարեց այդ հայտարարությունը, նշելով, որ POLISARIO-ի ճակատը որևէ համագործակցություն չունի Իրանի հետ: