Էրդողան. Ասադին պետք է դատել Հաագայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i9064-Էրդողան._Ասադին_պետք_է_դատել_Հաագայում
Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետական մակարդակով ահաբեկչություն է իրականացրել, հետևաբար, պետք է դատվի Հաագայի միջազգային քրեական դատարանում: Փոխանցում է «Անադոլու» գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2016 09:17 Asia/Tehran
  • Էրդողան. Ասադին պետք է դատել Հաագայում

Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետական մակարդակով ահաբեկչություն է իրականացրել, հետևաբար, պետք է դատվի Հաագայի միջազգային քրեական դատարանում: Փոխանցում է «Անադոլու» գործակալությունը:

«500 000 մարդ է մահացել Սիրիայում: Դաժան և ահաբեկիչ Ասադը պետական ահաբեկչություն է իրականացրել և պետք է դատվի Հաագայի դատարանում»,- նշել է Էրդողանը:

Վերջինս հարցադրում է արել, թե այդքան մարդ սպանած անձը դեռ ոչ միայն կարող է ազատորեն խոսել, այլ նաև կարմիր գորգով դիմավորման արժանանալ Մոսկվայում: Այս առումով Էրդողանը նաև մեղադրել է Ռուսաստանին՝ ասելով. «Ինչպես կարող է դա պատահել: Ինչ տեսակ ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ է այդ երկիրը: Հենց սա է պատճառը, որ ասում եմ՝ աշխարհն ավելի մեծ է քան հինգը, այսինքն, հինգ երկիր չեն կարող որոշել մյուս 196-ի փոխարեն, նրանք նման իրավունք չունեն»:

Ըստ նրա, մի գուցե սա հնարավոր էր Համաշխարհային պատերազմների ժամանակ, սակայն հիմա հանգամանքները փոխվել են և այդ կարգն էլ պետք է փոխվի:

Panorama.am

21/3/2016